"Գրին Հիլզ" ՍՊԸ-ն Հայաստանի առաջատար ընկերություններից է,
որը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ շինարարության ոլորտում:
Մեր ընկերության անդամները ունեն երկարամյա տարիների աշխատանքային փորձ տարբեր
ոլորտներում: Գրին Հիլզ ՍՊԸ-ի հիմնական սկզբունքն է՝ հետևել նորարարություններին:
Գրին Հիլզ ՍՊԸ-ի հիմնական սկզբունքն է՝ հետևել բնագավառում առկա նորարարություններին, տեխնոլոգիաների զարգացման տենդենցներին և դրանք ներդնել շինարարական աշխատանքներում, միաժամանակ, պահպանելով մեր ազգային ճարտարապետական հարուստ ավանդույթները: Ժամանակակից տեխնիկական հագեցվածությունն ու սարքավորումները, շինարարության համար նախատեսված նյութերի արտադրության հնարավորությունը, փորձառու և հմուտ մասնագետները, ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների կիրառումը թույլ են տալիս մեր ընկերությանը կատարել տարբեր բարդությամբ բնակելի, արտադրական և հասարակական նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքների մեծ ծավալներ: Ընկերության աշխատանքների համակարգման և զարգացման հետ մեկտեղ, միաժամանակ փորձ է արվում շարունակաբար ընդլայնել գործունեության ոլորտները և աշխարհագրությունը: Գրին Հիլզ ՍՊԸ-ն սերտորեն համագործակցում է տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների, լայնածավալ ծրագրեր իրականացնող պետական կառույցների հետ: Մեզ համար էական առաջնահերթություն է հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը, մեր աշխատակիցների անվտանգության և առողջության պահպանումը, պատասխանատվությունն ու հարգանքը շրջակա միջավայրի հանդեպ՝ բնապահպանական օրենսդրությանը և թույլատրելի պահանջներին համապատասխան: Մեր ընկերության շարունակական ընդլայնման և կայուն զարգացման հիմնաքարը՝ միասնականությունն է և համագործակցությունը: